Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Կիպրոսը փորձում է դուրս գալ ճգնաժամից

Կիպրոսը փորձում է դուրս գալ ճգնաժամից
23.03.2013 | 13:50

Կիպրոսի խորհրդարանն ուրբաթ օրն արտահերթ նիստում երեք որոշում է ընդունել, որոնք կնպաստեն բանկային համակարգը ճգնաժամից դուրս բերելու համար։ Նախ՝ ծրագրվում է ստեղծել «համերաշխության ազգային ֆոնդ», որը կհամախմբի պետական ակտիվները։ Երկրորդ՝ հավանության է արժանացել օրինագիծը, որը կառավարությանը թույլ կտա վերահսկել կապիտալի նկատմամբ շարժը, ինչը կօգնի կանխել Կիպրոսի բանկերից կապիտալի արտահոսքը։ Եվ երրորդ՝ խորհրդարանականները քվեարկել են երկրի բանկերի վերակազմավորման մասին առաջարկի օգտին։

Դիտվել է՝ 1535

Մեկնաբանություններ